Wednesday, February 1, 2012

Ցեղասպանության օրինագիծը բողոքարկվում է ի տխրություն Սարկոզիի. Le Figaro

Tert.am. 1-2-2012- Ֆրանսիայի ժողովրդական շարժման անդամ Վալերի Բուայեն «հիասթափված» է, որ սենատորները և պատգամավորներն իր ներկայացրած նախագիծը` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկել են Սահմանադրական դատարանում, որն էլ վերը նշված պատճառով դեռ չի կարող իրավական ուժ ստանալ: Չնայած սա անակնկալ չէ, տիկին Բուայեն հիասթափված հաստատել է, որ որոշ պատգամավորներ գերադասեցին օրինականությունը մարդասիրությունից, գրում է Le Figaro պարբերականը: «Ինձ համար օտարերկրյա պետության ճնշումը չի կարող աղդեցություն ունենալ Մարդու իրավունքների պաշտպանության և Ֆրանսիայի վեհության վրա: Սակայն առաքելությունը դեռ ավարտված չէ: Այժմ սահմանադրականները պետք է ներկայացնեն իրենց փաստերը և գիտեմ, որ նրանցից շատերը պաշտպանում են տեքստի սահմանադրականությունը », - ասել է նա: Պարբերականը հավելում է նաև, որ սենատորները և պատգամավորները բողոքարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ի երջանկություն Անկարայի և ի տխրություն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:

No comments: