Thursday, February 2, 2012

Շաբաթը մեկ անգամ վեճն օգնում է ընտանիքն ամուր պահել

News.am. 2-2-2012- Որպեզի ամուսնությունն ամուր եւ երկարատեւ լինի, պետք է շաբաթն առնվազն մեկ անգամ վիճաբանել: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, նման եզրակացության են եկել հնդիկ հոգեբանները, ովքեր հատուկ ուսումնասիրություններ են անցկացրել ամուսնական զույգերի շրջանում եւ հայտնաբերել, որ նրանց 44%-ը վստահ է, որ վեճերն օգնում են ավելի լավ շփվել: Պարզվել է, որ վեճերն ու խնդիրների կառուցողական քննարկումը դուրս են բերում լարվածությունը եւ ավելի բարերար ազդեցություն են ունենում տան մթնոլորտի առումով, քան ամեն ինչ նեսում պահելու սովորությունը: Որոշ մասնագետներ պնդում են, որ անգամ երխաների ներկայությամբ սկանդալներն այնքան էլ վատ չեն, եթե մարդիկ դրանց ժամանակ նաեւ լուծում են խնդիրները` դրանով երեխաներին ցույց տալով, թե ինչպես պետք է գլուխ հանել կոնֆլիկտային իրավիճակներից:

No comments: