Thursday, February 2, 2012

Կանայք առավել լավ են հիշում հաճելի իրավիճակները, քան տղամարդիկ

1in.am. 2-2-2012- Մոնրեալի համալսարանի հետազոտողներն ասում են, որ կանայք առավել մեծ դժվարությամբ են հիշում տհաճ իրավիճակները, քան տղամարդիկ: Daily Mail-ը գրում է, որ կանանց հիշողությունը սկսում է վատանալ, երբ հարցը վերաբերում է տհաճ իրադարձություններին ու իրավիճակներին: Կանայք առավել լավ հիշողություն ունեն՝ կապված հաճելի դեպքերի հետ, իսկ տղամարդիկ ավելի լավ հիշում են տհաճ դեպքերը: Գիտնականները նաև պարզել են, որ կանայք և տղամարդիկ ուղեղի տարբեր կողմեր են օգտագործում՝ լավ իրավիճակները հիշելու համար: Հաճելի իրադրությունները հիշելու համար կանայք օգտագործում են ուղեղի աջ կողմը, իսկ տղամարդիկ` ձախ կողմը:

No comments: