Wednesday, February 1, 2012

Օ. Ասադով. Ադրբեջանն ոչ մի իրավական լծակ չունի Ֆրանսիային հեռացնելու ԼՂ հակամարտության գործընթացից

Panorama.am. 1-2-2012- «Ադրբեջանը ոչ մի իրավական լծակ չունի Ֆրանսիային հեռացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման գործընթացից»,-այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը: Աղբյուրի փոխանցմամբ, փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանում տեղի ունեցած նիստի ժամանակ պատգամավորներից մեկն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքից հեռացնել Ֆրանսիային: Ի պատասխան, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը նշել է, թե Ֆրանսիան Սենատի համապատասխան որոշումից հետո կորցրել է համանախագահ լինելու բարոյական, բայց ոչ իրավական իրավունքը:

No comments: