Wednesday, February 1, 2012

Պայքարելու եմ մինչև վերջ. Ֆրանսիայում Ցեղասպանության վերաբերյալ օրենքի նախաձեռնող

Haynews.am. 1-2-2012- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նախաձեռնող Վալերի Բոյերը հայտարարել է, որ պայքարելու է մինչև վերջին պահը: Facebook սոցիալական կայքի իր էջում Բոյերը նշել է, որ իրեն չի զարմացրել որոշ սենատորների այս քայլը: Նա մասնավորապես նշել է. «Ինձ հիասթափեցնում է այն փաստը, որ որոշ պատգամավորներ նախընտրում են օրինականությունը , քան մարդասիրությունը: Չնայած , որ ես հարգում եմ նրանց որոշումը, քանի որ դա իրենց իրավունքն է, ես միևնույն ժամանակ կիսում եմ ցեղասպանության զոհերի ընտանիքների ցավը»: Բոյերը նաև հավելել է, որ «իր համար ոչ մի երկրի ճնշում չի կարող ավելի բարձր լինել, քան մարդու իրավունքների պաշտպանությունը»: «Ես համոզված եմ, որ Ֆրանսիայում անընդունելի է, որ մեր երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների հիշատակները միևնույն օրենքով չեն պաշտպանվում: Սա դաժան խտրականությունը, որի դեմ ես պայքարելու եմ մինչև վերջ»,- նշել է Բոյերը:

No comments: