Wednesday, February 1, 2012

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ Իրանի բանակցություններն ավարտվել են անարդյունք

1in.am. 1-2-2012- ՄԱԳԱՏԷ–ի պատվիրակության հետ Իրանի իշխանությունների եռօրյա բանակցությունները՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ, ավարտվել են առանց էական արդյունքների: Այս մասին հաղորդում է «Ֆարս» իրանական գործակալությունը: Կողմերը հրաժարվել են մանրամասնորեն մեկնաբանել բանակցությունների արդյունքները: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի վեց ներկայացուցիչներ Իրան կատարած այցի ժամանակ չեն այցելել ոչ մի միջուկային օբյեկտ: Կողմերը պայմանավորվել են հետագա բանակցությունների համար, սակայն հայտնի չէ, թե դրանք երբ տեղի կունենան: Հիշեցնենք, որ կիրակի օրն Իրան էին ժամանել ՄԱԿ–ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները` միջուկային օբյեկտների ստուգման նպատակով:

No comments: