Tert.am. 1-2-2012- Չնայած Իրանի էներգետիկ հատվածի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին՝ Թուրքիան շարունակելու է այդ երկրից բնական գազ և նավթ գնել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Թաներ Յըլդըզը։
ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։
Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:
2012թ. հունվարի 23–ին Բրյուսելում (Բելգիա) կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության անդամ երկրները հավանություն տվեցին իրանական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանմանը։ Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում, ենթադրվում է, որ մինչև հուլիսի 1–ը Թեհրանից նավթ գնող Եվրամիության բոլոր երկրներն ամբողջությամբ հրաժարվելու են իրանական նավթից։
Երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Յըլդըզը հավելել է, թե վերոնշյալ պատժամիջոցները բացասաբար են ազդելու նավթի և գազի համաշխարհային գների վրա։
«Մենք շարունակելու ենք Իրանից բնական գազ գնել՝ մեր միջև կնքված պայմանագրերի հիման վրա, և այդ առնչությամբ որևէ փոփոխություն չի կարող լինել»,– հայտարարել է նա և հավելել, որ ԵՄ–ի և ԱՄՆ–ի կողմից ընդունված որոշումները «իրենց չեն վերաբերում»։
«Թուրքական TUPRAS ընկերությունը, որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ, շարունակելու է իրանական նավթ գնել, իսկ պետական BOTAS ընկերությունը՝ իրանական գազ գնել»,–ընդգծել է նա։
Ըըլդըզն ավելի վաղ հայտնել էր, թե Թուրքիան Իրանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան՝ իրանական գազի գինը վիճարկելու համար։ Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, թե Թուրքիան ժամանակ առ ժամանակ վերանայում է տարբեր երկրներից, այդ թվում Իրանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, ներկրվող գազի գինը։
1996թ. Թուրքիայի և Իրանի միջև գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել։Այդ պայմանագրի համաձայն՝ Իրանը տարեկան 10 մլրդ խ.մ գազ պետք է մատակարարի Թուրքիային։
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment