Wednesday, February 1, 2012

Կատարը Թուրքիային միլիարդավոր դոլարներ է տվել Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու համար

Tert.am. 31-1-2012- Իրանի առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ռազմական խորհրդական` գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սեֆևին պնդում է, որ Կատարը մի քանի միլիարդ դոլար է տրամադրել Թուրքիային Սիրիայի իշխանությունների համար խնդրահարույց իրավիճակ ստեղծելու համար: Գեներալ մայոր Սեֆևին Fars գործակալությանը տված հարցազրույցում խստորեն քննադատել է Անկարային և որոշ արաբական երկների` իրենց հակասիրիական դիրքորոշման համար, նշելով, որ ԱՄՆ-ը սեփական շահը հետապնդելով, որոշակի դերեր է բաշխել այդ պետություններին: «Կարելի է փաստել, որ Ամերիկան թելադրում է Սաուդյան Արաբիային, Կատարին և Թուրքիային հակամարտությոններ առաջացնող քաղաքականություն իրականացնել սեփական շահերից ելնելով, այդ թվում Իրանի դեմ: Այդ երկրները` մասնավորապես Թուրքիան, գործում են Սիրիայի ժողովրդի և կառավարության շահերի դեմ: Իմ կարծիքով, նման քաղաքականությունը ապագայում Թուրքիայի մահմեդական բնակչության` սեփական իշխանություների դեմ դուրս գալու պատճառ կդառնա», - ասել է Սեֆևին:

No comments: