Friday, March 9, 2012

Դինքի գործով նախկին մեղադրյալը կրկին կալանավորվել է

Tert.am. 8-3-2012- «Ագօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նախկին մեղադրյալ, 25-ամյա Զեյնալ Աբիդին Յավուզը կրկին կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է թուրքական Dogan գործակալությունը, այս անգամ նա մեղադրվում է Տրապիզոնում 14-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Ըստ նախնական վարկածի` Յավուզը մոտ երկու ամիս առաջ սոցցանցերից մեկի միջոցով ծանոթացել է աղջկա հետ, հետո նրան տարել է մի տուն, որտեղ իր երեք ընկերների հետ, դանակի սպառնալիքով, բռնաբարել է նրան: Նրա հանցակից ընկերները նույնպես կալանավորվել են: Հիշեցնենք, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը չէր հաստատել «զինված խմբավորման անդամ լինելու», «կազմակերպված սպանությանը մասնակցություն ունենալու» մեղադրանքը և արդարացրել էր նրան:

No comments: