Tert.am. 8-3-2012- «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին Բաքու պատվիրակություն չուղարկելով Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը, այս մասին այսօր «Ա1+»-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ ավելացնելով, որ իրենք հետևելու են այդ պրոցեսին:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարելով, որ Հայաստանը չի մասնակցի, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նշել էր հրաժարվելու հիմնական դրդապատճառը
«Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են»,– ասված էր հանրայինի մեկնաբանությունում: Հետևաբար, Հանրայինը որևէ տրամաբանություն չի տեսնում մի երկիր մասնակիցներ ուղարկելու մեջ, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: «Եվ սա Հայաստանի համար սկզբունքային խնդիր է»,- նշված է Հանրայինի հայտարարությունում։
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը խոսել է նաև՝ այս տարվա մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանանական ընտրությունների մասին, ասելով, որ արդար և թափանցիկ անցկացնելու համար աշխատում են և՛ կառավարող օղակներում ընդգրկված քաղաքական և՛ ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի ընտրությունները լինեն արդար և թափանցիկ։
«Կարծում եմ, որ արդար և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են։ Ամերիկայի կառավարությունը շատ նպատակաուղղված է, որպեսզի Հայաստանում նման ընտրություններ իրականանան»,- ասել է Ջոն Հեֆֆերնը՝հավելելով, որ ամերիկյան կառավարությունը հետևելու է ընտրական գործընթացներին:
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment