News.am. 3-3-2012-Եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը Բաքվին ներքաշեն հակաիրանական դաշինքի մեջ, կարող են Գուբայի օրինակով հուզումներ հրահրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Շիրակ Թորոսյանը:
«Պատահական չէ, որ հուզումներ տեղի ունեցան պատմական Գուբինական խանությունում: Գուբայի տեղական վարչակազմի ղեկավարը խանական վարքագիծ էր դրսեւորել, ինչը նույնիսկ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պարագայում դժգոհություն է առաջացրել»,-նշեց Թորոսյանը:
Նրա կարծիքով` իրադարձություններում արտաքին ենթատեքստ փնտրելու պարագայում կարելի է ենթադրել, որ դրանք կարող էին հրահրվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի` Ադրբեջանը հակաիրանական դաշիքնում ներքաշելու մտադրությամբ: «Այս պարագայում ցույցերը կարող են տարածվել հանրապետությունում: Հակառակ դեպքում, եթե ելնենք միայն ներքաղաքական իրավիճակից, ապա դրա հավանականությունը մեծ չէ»,-ավելացրեց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Գուբայում զանգվածային անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել:Saturday, March 3, 2012
Պատգամավոր. Եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը Բաքվին հակաիրանական դաշինքի մեջ ներքաշեն, նրանք կարող են Գուբայի օրինակով հուզումներ հրահրել
News.am. 3-3-2012-Եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը Բաքվին ներքաշեն հակաիրանական դաշինքի մեջ, կարող են Գուբայի օրինակով հուզումներ հրահրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Շիրակ Թորոսյանը:
«Պատահական չէ, որ հուզումներ տեղի ունեցան պատմական Գուբինական խանությունում: Գուբայի տեղական վարչակազմի ղեկավարը խանական վարքագիծ էր դրսեւորել, ինչը նույնիսկ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պարագայում դժգոհություն է առաջացրել»,-նշեց Թորոսյանը:
Նրա կարծիքով` իրադարձություններում արտաքին ենթատեքստ փնտրելու պարագայում կարելի է ենթադրել, որ դրանք կարող էին հրահրվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի` Ադրբեջանը հակաիրանական դաշիքնում ներքաշելու մտադրությամբ: «Այս պարագայում ցույցերը կարող են տարածվել հանրապետությունում: Հակառակ դեպքում, եթե ելնենք միայն ներքաղաքական իրավիճակից, ապա դրա հավանականությունը մեծ չէ»,-ավելացրեց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Գուբայում զանգվածային անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment