Thursday, April 12, 2012

Թուրքական իշխանությունները ճաղերի հետև են ուղարկել 12 հազար մարդ

HayNews.am. 11-4-2012- Թուրքիայում մեկ տարվա ընթացքում վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած վարչակարգը ձերբակալել է 12 հազարից ավել մարդու: Նման տեղեկություն է տարածել քրդական «Ֆըրաթ» գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի Մարդու իրավունքների (IHD) միության կազմած զեկույցին: Ըստ այդ զեկույցի` 2011 թվականի ընթացքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձերբակալել է տվել 12 685 մարդու: Նրանցից 2922 –ի նկատմամբ կայացվել է կալանման որոշում, 3252-ը ենթարկվել են տանջանքների և կտտանքների: 5 մարդ էլ մահացել է ազատազրկման վայրերում կասկածելի պայմաններում: «Թուրքիայում ստեղծվում է ոստիկանական պետություն: Մի՞թե սա է իրեն ժողովրդավար համարող երկիրը: Ամեն տարի զգալի ավելանում է ձերբակալությունների թիվը»,-նշվում է թուրքական կազմակերպության կազմած զեկույցում:

No comments: