Thursday, April 12, 2012

ԼՂՀ վարչապետ. Արցախից արտագաղթ չկա

Արցախից այսօր արտագաղթողներ չկան, իսկ բնակչության թիվը գնալով ավելանում է: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` նշելով, որ Արցախում գործազրկության մակարդակը կազմում է ընդամենը 5-6 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատներ չկան: Նախորդ տարի Արցախում ՀՆԱ-ի աճը կազմել է 9.1 տոկոս: Աճը ապահովվել է հիմնականում փոքր և միջին ձեռնարկատիրության շնորհիվ: Վարչապետի հավաստմամբ` Արցախում այսօր գործազրկության խնդիր չկա, անգամ շինարարությունում և գյուղատնտեսությունում աշխատելու համար ժամանակավորապես Արցախ են տեղափոխվում նաև հայաստանցիները: ԼՂՀ պետբյուջեից ամեն տարի գումարներ են հատկացնում վերաբնակեցման ծրագրի համար, ինչն էլ, ըստ վարչապետի, նպաստում է, որ ԼՂՀ բնակչության թիվն ավելանա: “Քաշաթաղում ապրելու համար արդեն հարյուրավոր հայտեր են ստացվել”,- ասաց նա: Արա Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանի իշխանություններն Արցախին այս հարցում օգնում են “միջպետական վարկի մեխանիզմով”:

No comments: