Thursday, April 12, 2012

Եթե Թուրքիան ներխուժի Սիրիա, կսկսվի Թուրքիայի մասնատումը. ամերիկացի պատմաբան

News.am. 11-4-2012-Ամերիկացի պատմաբան Վեբսթեր Գրիֆին Թարփլին իրանական Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Թուրքիան ներխուժի Սիրիա, կսկսվի Թուրքիայի մասնատման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, ամերիկացի պատմաբանը օրեր առաջ Ստամբուլում «Սիրիայի բարեկամների» համաժողովը որակել է որպես «Սիրիայի թշնամիների» կոնֆերանս։ Նա պնդել է, թե Թուրքիան մեծ վտանգի կենթարկվի, եթե փորձի Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել։ «Սիրիա ներխուժումով կսկսվի Թուրքիայի մասնատման գործընթացը, որը սկիզբ կդնի տարածաշրջանային խոշոր պատերազմի»,-ասել է Վեբսթեր Գրիֆին Թարփլին՝ սառնասրտության կոչ անելով թուրքական իշխանություններին։

No comments: