Wednesday, April 11, 2012

Ա.Մանուչարյան. Ղարաբաղյան իրավիճակը նվեր է Ադրբեջանական ղեկավարությանը

Panorama.am. 10-4-2012- «Ղարաբաղյան հիմնախնդրում որևէ առաջընթաց մոտակա ժամանակներում չի սպասվում», - այսօր կարծիք հայտնեց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: Ըստ բանախոսի` գերտերությունների կողմից արդեն մշակվել է հիմնախնդրի հանգուցալուծման սցենար, որը ավելի շատ փորձ է պահպանել ներկա իրավիճակը և հասարակությունների միջև երկխոսություն սկսել: «Այն, ինչ պետք է ասեին պետությունների ղեկավարները, արդեն ասել են», - հավելեց նա: Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները պատահականություն չեն, «որովհետև Ադրբեջանի նավթը պետք է արտահանվի և եկամուտները պետք է բաժանվեն համաշխարհային կենտրոնների և Բաքվի միջև»: «Որպեսզի դա անվրեպ անցնի, պետք է թշնամի, պետք է պատերազմական վիճակ: Այդ իմաստով Ղարաբաղյան իրավիճակը նվեր է Ադրբեջանական ղեկավարությանը և նրա համաշխարհային հովանավորների», - ասաց Ա.Մանուչարյանը:

No comments: