Wednesday, April 11, 2012

Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես մտահոգված է բնապահպանական խնդիրներով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բնապահապաններին "Բնությունն արարչաստեղծ իրականություն է, որի նկատմամբ պետք է մշտական խնամք և հոգածություն դրսևորել: Այն կոչված է ծառայելու արարչագործության պսակը հանդիսացող մարդու բարօրությանը, և մարդուն իրավունք է վերապահված խելամտորեն օգտագործել բնական պաշարները: Մենք ողջունում ենք բնապահպան կազմակերպությունների կողմից դրսևորված ուշադրությունը և նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ: Բնապահպանական խնդիրները իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում` առաջնորդված երկրի և հասարակության շահերով": Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

No comments: