Thursday, April 12, 2012

“Այդ ստացված վարկերի մեծ մասն էլ ուղղում ենք վերաբնակեցմանը”:

«Լրագիր» 11-4-2012- Վերաբնակեցման հարցում Արցախն այսօր ակնկալում է Սփյուռքի մասնակցությունը, սակայն, ըստ վարչապետի, մեծ աշխուժություն չի նկատվում: Արա Հարությունյանը նշեց, որ սփյուռքահայ ներդրողներն Արցախում երբեք խնդիրներ չեն ունեցել: “Ներդրողների նկատմամբ Արցախի իշխանություններն առաձնահատկ վերաբերմունք ունեն: “Եվ Արկադի Ղուկասյանի օրոք, և այսօր ներդրողները արտոնյալ վիճակում են եղել”,- ընդգծեց նա: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ Արա Հարությունյանի, այն բարձր է նաև Արցախում, քանի որ ապրանքները հիմնականում Հայաստանից են բերում այստեղ: Գնաճի դեմ պայքարելու համար Արցախի իշխանությունները փորձում են զարկ տալ տեղական արտադրության զարգացմանը: Արցախի իշխանությունները դեմ են հարկային մեծ արտոնություններին, քանի որ, ըստ վարչապետի, դա չի նպաստում տնտեսության զարգացմանը: “Մենք ունենք նման ծրագիր, երբ որ Քաշաթաղի շրջանն ազատված էր հարկերի վճարումից, բայց այդպես էլ այնտեղ ոչ մի ձեռնարկություն չստեղծվեց: Հակառակը, որոշ չակերտավոր շուստրիներ ձևակերպվում էին այնտեղ, գործունեությունն իրականացնում էին կամ Երևանում, կամ Ստեփանակերտում և խուսափում հարկերից”: Արա Հարությունյանը նաև նշեց, որ տնտեսության զարգացման գրավականը հավասար մրցակցային դաշտստեղծելն է: “Չեմ ասում, թե մենք ամբողջությամբ վերացրել ենք ստվերը, բայց ստվերի դեմ պայքարում մենք լուրջ հաջողությունենր ենք արձանագրել”,- ասաց նա:

No comments: