Wednesday, May 30, 2012

Թավրիզում «Ի ՞նչ է կատարվում Ադրբեջանում» խորագիրը կրող ծաղրանկարների ցուցահանդես է բացվել

Panorama.am. 29-5-2012- Թավրիզում «Ի ՞նչ է կատարվում Ադրբեջանում» խորագիրը կրող
ծաղրանկարների ցուցահանդես է բացվել: Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգի Մշակույթի և իսլամական կողմնորոշման կազմակերպության ղեկավար Ալի Դանանդեն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ ցուցահանդեսը նվիրված է Ադրբեջանի հակաիսլամական և հակամարդկային քաղաքականության դատապարտմանը: Իրանական «սալամթաբրիզ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացվել են Սերբիայի, Թուրքիայի, Չինասատանի, Իրանի և Խորվաթիայիայի ծաղրանկարիչների 56 գործեր:

No comments: