
News.am. 10-7-2012- Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար պետք է սահմանել միեւնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի հաստատմանն է ներկայացրել Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան օրինագիծ:
Նշենք, որ ներկայում ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը: Արդարադատության նախարարությունն այս առաջարկը պայմանավորում է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային անհավասարությունը վերացնելու անհրաժեշտությամբ:
No comments:
Post a Comment