Tuesday, July 10, 2012

Իգոր Կորոտչենկո. Գաբալսյի կայանից ՌԴ-ի հեռանալը բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա

Panorama.am. 9-7-2012- Գաբալայի ռադիոլակացիոն կայանից Ռուսաստանի հնարավոր հեռացումը բացասական կերպով կանդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Անդրբեջանական «1նյուզ.ազ» գործակալության տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ, «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն: «Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման գումարի խնդիրը անկասկած ազդեցության է թողնում ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների վրա: Ռուսաստանի համար Գաբալայի ՌԼԿ-ն ունի ոչ միայն ռազմական նշանակություն: Սա ավելի շուտ ռազմաքաղաքական խնդիր է: Այս կայանը հանդիսանում է հռթիռային հարձակման իրազեկման համակարգի բախկացուցիչ մասը և վերահսկում է վտանգավոր համարվող հարավային ուղղությունը: Եթե ՌԴ-ին ստիպված կլինի հեռանալ ՌԴ-ից, դա անկասկած բացասական ազդեցություն կունենա ռուս-ադրբեջանական հարբերությունների վրա: Կարող եմ վստահորեն նշել, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ չէ համակերպվել վարձակալության գումարի մի քանի տասնյակ անգամ բարձրանալու փաստի հետ»,- նշել է Իգոր Կորոտչենկոն: Բանախոսը փաստել է, որ դեպքերի նման զարգացման դեպքում Ռուսաստանի համար շատ ավել ձեռնտու է մեկ-երկու տարում այս ուղղությամբ կառուցել նոր կայան: Մինչ այդ, ըստ փորձագետի, Գաբալայի կայանի պատրականությունները կարող է հաջողությամբ իրականացնել ռուսաստանյան Արմավիր քաղաքում տեղակայված ՌԼԿ-ն: Իգոր Կորոտչենկոն հատուկ ընդգծել է այն հարգամանքը, որ Գաբանայի կայանի խնդիրը և ԼՂ հիմնահարցը միմյանց հետ որևէ աղերս չունեն: Նշենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ բանակցում են Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի կայանի վարձավճարի շուրջ: Պաշտոնական Բաքուն պահանջում է տարեկան 300 մլն դոլար՝ ներկայումս գործող 7 մլն դոլար վարձավճարի փոխարեն:

No comments: