Tuesday, July 10, 2012

ԵՄ և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին Ստամբուլում

1in.am. 9-7-2012- Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները ԵՄ արտաքին
գործերի և քաղաքական անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բագիրի միջև կկայանա Ստամբուլում հուլիսի 24-ին: Կողմերը որոշել են հանդիպումը անցկացնել Շմիդտի և Բագիրիի միջև հուլիսի 3-ին Ստամբուլում Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո: Բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը Ստամբուլում նախատեսված էր, որպեսզի կողմերը քննարկեն դիրքորոշումների մոտեցման և բանակցությունների առաջընթացի հարցը: Այս բանակցություններին կհաջորդի Քեթրին Էշթոնի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Բագերի հեռախոսային զրույցը:

No comments: