Tuesday, July 17, 2012

«Հայկական ժամանակ». Այս տարվա առաջին վեց ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 56 հազար մարդ

Այս տարվա առաջին վեց ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների
պաշտոնական թիվը կազմել է մոտ 56 հազար ուղեւոր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Այս տվյալը նախօրեին հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Այս տարի 1-ին կիսամյակում ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվն անցած տարվա տվյալից մի քիչ մեծ է` մոտ 800-ով: Հունիսին ինքնաթիռով եկածների թիվը մեկնողների համեմատ ավելի է մոտ 13 հազարով: Մայիսին մեկնածների թիվը եկողներից ավելի է եղել մոտ 20 հազարով»,- գրում է «Հայկական ժամանակը»:

No comments: