Tuesday, July 17, 2012

ԼՂՀ-ում քարոզարշավն ավարտվում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր ավարտվում է նախագահական ընտրությունների
քարոզարշավը: Հուլիսի 19-ին նախանշված ընտրություններում կպայքարեն Վիտալի Միխայիլի Բալասանյանը (ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական), Բակո Սահակի Սահակյանը (ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական) եւ Արկադի Իվանի Սողոմոնյանը (Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական): Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ 2012 թվականի հուլիսի 16-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98909 մարդ:

No comments: