Tuesday, July 17, 2012

Սևանում հին նավ են գտել. Թվագրումը կիրականացնի Հնագիտության Ինստիտուտը

Panorama.am. 17-7-2012- Հուլիսի 10-ից մեկնարկել է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը, որը շարունակություն է 2010 և 2011թթ-ի գիտարշավների աշխատանքների, որոնց արդյունքները բավականին հուսադրող էին հայ գիտնականների համար: Աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 24-ը: Ֆրանս-հայկական այս առաքելությունը իրականացվում է ծրագրի երեք ներկայացուցիչներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Գաբրիել Մելիքյանի և Ստեփան Կոջայանի, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ: Կազմակերպիչների հաղորդմամբ, այսուհետ այս գիտարշավները կիրականացվեն վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո` նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ: 2012 թ հուլիսի 12-ին ընթացք ստացած այդ հնագիտական պեղումները թույլ են տվել վեր հանել մի խումբ կարևոր նմուշներ, որոնք կօգնեն թվագրել Վահե Մելքոնյանի հայտնաբերած նավակը: Այս թվագրումը կիրականացվի Հնագիտության Ինստիտուտի կողմից, Պավել Ավետիսյանի գլխավորությամբ` ՍՀՍՀԿ-ի և ինստիտուտի պայմանագրի շրջանակներում: Սուզվելով 15 մ խորությամբ` մի հին նավակի կտոր կտեսնեք ` 8 մ. երկարությամբ և 2 մ. լայնությամբ, որի մի մասը վնասված է որսորդների գործողություններից: Հիմնական մասը, որ վնասված չէ, մաքրած էր և վանդակավի մեջ առնված ըստ հնագետների մեթոդների: Լուսանկարվել ու տեսանկարահանվել են ավազանից հանված ջրային բույսերի նմուշները, զոպլանկտոնները: Այս բոլորը հանձնվել է Գիտությունների Ակադեմիայի գիտնականներին և Սևանի Ազգային պարկին: Սուզումների երկրորդ փուլը տեղի կունենա այս երկուշաբթիից ` հուլիսի 16-ից և նպատակ կունենա երևան հանել նմուշներ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության Ինստիտուտի համար: Ջրից հանվելու և հետազոտվելու են Սևանի ֆլորան և ֆաունան Երկրաբանության և ձկնորսության Ինստիտուտի համար: Այս առաքելությունն իրականացվում է Ֆրանսիական Դեսպանատան, ինչպես նաև SAUR – AWSC, Մեդիտեք, Նոյ Լենդ կազմակերպությունների և Սևանի Ազգային պարկի աջակցությամբ: Այն իրականանում է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության հովանո ներքո:

No comments: