Panorama.am. 9-7-2012- «Հարցը այն չէ, որպեսզի մեղքի չափաբաժինը վերագրվի այս կամ այն կողմին, այլ անհրաժեշտ է գտնել առաջընթացի համար ճանապարհներ: Ցանկացած խաղաղ կարգավորման սկզբնակետը պետք է լինի այն, որ հակամարտությունը չպետք է լուծվի ուժի կիրառմամբ, ինչպես նաև այն, որ կարգավորումը չի կարող ձեռք բերվել երրորդ կողմի՝ ԵԱՀԿ-ի կամ այլ միջազգային կառուցի կողմից», - այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն` ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում: Զանյերը նշել է, թե հակամարտության կողմերը պետք է դրսևորեն իրական քաղաքական կամք և պատրաստակամություն նախկինում ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն կարող է կազմակերպել կողմերի երկխոսությունը և խթանել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը: «Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահող, նախարար Գիլմորը վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ բավականին հստակ ներկայացրել էր իր երկրի փորձը խաղաղության հասնելու գործում: Մենք կշարունակենք աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, քանի որ միայն իրենք են լիազորված համաձայնեցնել խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ ձևաչափը», - ասել է Զանյերը: Պատասխանելով հարցին, թե արժի՞, արդյոք, հրաժարվել «անարդյունք բանակցություններից» և օգտագործել «հակամարտութան կարգավորման նոր մոտեցում», Զանյերն ասել է .«Բացի խաղաղ բանակցություններից այլ լուծում չկա; Մենք հավատում ենք, որ չնայած բոլոր հիասթափություներին, խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները՝ առաջ ընթանալու միակ ճանապարհն են»: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, թե շփման գծում մարդկային կորուստները ցավալի են և մեծ մտահոգության առիթ են հանդիսանում: «Այդ ողբերգական միջադեպերը միայն ընդգծում են իրադրության վտանգավորությունն ու անկանխատեսելիությունը, միաժամանակ առաջ են բերում միջազգային վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը ԵԱՀԿ լրացուցիչ մեխանիզմների միջոցով: Հակամարտության գոտում ապրող մարդիկ արժանի են երկարատև խաղաղության ու կայունության: Դրան կարելի է հասնել միայն հրադադարի ռեժի ամրապնդմամբ, շփման գծից հետ քաշելով դիպուկահարներին, հետաքննելով արձանագրված միջադեպերը, որն համաձայնեցվել էր նախագահների կողմից», - նշել է Զանյերը: Նրա խոսքերով, նշված միջոցները բոլորովին էլ չեն նշանակում ստատուս քվոյի ամրագրում, այլ ուղղված են կայունության ամրապնդմանը, ինչը հնարավորություն կընձեռի խաղաղ բանակցությունների շարունակությանը: Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է համատեղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, ԵԱՀԿ նախագահն ասել է. «Միջազգային իրավունքի ոչ մի սկզբունք չի կարելի դիտարկել առանձին վերցված: Հունիսի 19-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները կոչ են արել կողմերին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով: Առաջին հերթին՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներով: Վստահության ու խաղաղության հնարավոր չէ հասնել, երբ քաղաքացիական անձիք ամեն օր վտանգ են զգում սեփական կյանքի համար»: Tuesday, July 10, 2012
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ
Panorama.am. 9-7-2012- «Հարցը այն չէ, որպեսզի մեղքի չափաբաժինը վերագրվի այս կամ այն կողմին, այլ անհրաժեշտ է գտնել առաջընթացի համար ճանապարհներ: Ցանկացած խաղաղ կարգավորման սկզբնակետը պետք է լինի այն, որ հակամարտությունը չպետք է լուծվի ուժի կիրառմամբ, ինչպես նաև այն, որ կարգավորումը չի կարող ձեռք բերվել երրորդ կողմի՝ ԵԱՀԿ-ի կամ այլ միջազգային կառուցի կողմից», - այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն` ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում: Զանյերը նշել է, թե հակամարտության կողմերը պետք է դրսևորեն իրական քաղաքական կամք և պատրաստակամություն նախկինում ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն կարող է կազմակերպել կողմերի երկխոսությունը և խթանել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը: «Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահող, նախարար Գիլմորը վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ բավականին հստակ ներկայացրել էր իր երկրի փորձը խաղաղության հասնելու գործում: Մենք կշարունակենք աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, քանի որ միայն իրենք են լիազորված համաձայնեցնել խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ ձևաչափը», - ասել է Զանյերը: Պատասխանելով հարցին, թե արժի՞, արդյոք, հրաժարվել «անարդյունք բանակցություններից» և օգտագործել «հակամարտութան կարգավորման նոր մոտեցում», Զանյերն ասել է .«Բացի խաղաղ բանակցություններից այլ լուծում չկա; Մենք հավատում ենք, որ չնայած բոլոր հիասթափություներին, խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները՝ առաջ ընթանալու միակ ճանապարհն են»: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, թե շփման գծում մարդկային կորուստները ցավալի են և մեծ մտահոգության առիթ են հանդիսանում: «Այդ ողբերգական միջադեպերը միայն ընդգծում են իրադրության վտանգավորությունն ու անկանխատեսելիությունը, միաժամանակ առաջ են բերում միջազգային վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը ԵԱՀԿ լրացուցիչ մեխանիզմների միջոցով: Հակամարտության գոտում ապրող մարդիկ արժանի են երկարատև խաղաղության ու կայունության: Դրան կարելի է հասնել միայն հրադադարի ռեժի ամրապնդմամբ, շփման գծից հետ քաշելով դիպուկահարներին, հետաքննելով արձանագրված միջադեպերը, որն համաձայնեցվել էր նախագահների կողմից», - նշել է Զանյերը: Նրա խոսքերով, նշված միջոցները բոլորովին էլ չեն նշանակում ստատուս քվոյի ամրագրում, այլ ուղղված են կայունության ամրապնդմանը, ինչը հնարավորություն կընձեռի խաղաղ բանակցությունների շարունակությանը: Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է համատեղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, ԵԱՀԿ նախագահն ասել է. «Միջազգային իրավունքի ոչ մի սկզբունք չի կարելի դիտարկել առանձին վերցված: Հունիսի 19-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները կոչ են արել կողմերին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով: Առաջին հերթին՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներով: Վստահության ու խաղաղության հնարավոր չէ հասնել, երբ քաղաքացիական անձիք ամեն օր վտանգ են զգում սեփական կյանքի համար»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment