Monday, July 9, 2012

«Թուրքիան մտադիր չէ պատերազմ սկսել Սիրիայի դեմ». Նեջդեթ Օզել

1in.am. 9-7-2012- Թուրքական Akşam թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի զինված
ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն անդրադարձել է հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից Միջերկրական ծովում թուրքական F-4 ինքնաթիռի կործանմանը. «Չնայած թուրք-սիրիական հարաբերություններում ներկայումս տիրող լարվածությանն ու Դամասկոսի սադրանքներին՝ Թուրքիան մտադիր չէ պատերազմ սկսել Սիրիայի դեմ: Միևնույն ժամանակ, Դամասկոսի սադրանքներն անպատասխան չեն մնա: Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիան գործելու է գերտերությունների հետ համատեղ: Գերտերություններն ինչ անեն, այն էլ կանենք մենք»:

No comments: