Tuesday, July 10, 2012

«Թուրքիան մտադիր է կրկնապատկել Աֆրիկայում ունեցած դեսպանատների քանակը». Աբդուլլահ Գյուլ

1in.am. 10-7-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ ընդունել է Բենինի նախագահ Թոմաս Բոնի Յայիին: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ամրագրել Աֆրիկայի հետ իր կապերը. «Թուրքիան երկար ժամանակ է, ինչ Աֆրիկան դիտարկում է որպես իր դիվանագիտության համար առաջնահերթ տարածաշրջաններից մեկը: Թուրքիան մեծ ուշադրություն է հատկացնում աֆրիկյան մայրցամաքի անվտանգության ու հումանիտար խնդիրներին: Թուրքիան մտադիր է կրկնապատկել Աֆրիկայում ունեցած դեսպանատների քանակը՝ 17-ից հասցնելով 34-ի»: Գյուլն ընդգծել է, որ Թոմաս Բոնի Յային Թուրքիա այցելած Բենինի առաջին նախագահն է, և նրա այս այցը կնպաստի Թուրքիայի ու Բենինի միջև կապերի զարգացմանը:

No comments: