Tuesday, July 10, 2012

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՃԵՄԱՐԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

2012 թվականի հուլիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գոր-ծող Հայոց մարդասիրական ճեմարանի (Կալկաթա, Հնդկաստան) ռեգբիի թիմը ՙCentenary՚ ափսեի առաջնության եզրափակիչում տպավորիչ հաղթանակով հաղ-թեց ՙՄեյդան Հազարդ՚ թիմին: 2012 թվականի հունիսի 23-ին կիսաեզրափակիչում Մարդասիրականի տղանե-րը դարձյալ տպավորիչ` 35-05 հաշվով հաղթեցին ՙՖրանկ Անտոնի՚ դպրոցի թի-մին: Ափսեի համար մղվող եզրափակիչ խաղը Մարդասիրական ճեմարանի և ՙՄեյ-դան Հազարդ՚ թիմերի միջև տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Խաղի ընթացքում երկու թիմերն էլ իրենց լավագույնս դրսևորեցին` ցուցադրելով ռեգբիի մեջ ունեցած իրենց հմտությունն ու վարպետությունը: Երիտասարդ մրցակիցները ցուցաբերեցին հրա-շալի խաղ: Այնուամենայնիվ, մրցակից թիմը հարկադրված եղավ տեղի տալ Մար-դասիրականի թիմին, որը խաղաց մեծ նվիրումով և նախանձախնդրությամբ: Հայոց մարդասիրական ճեմարանի թիմը տպավորիչ` 27-05 հաշվով նվաճեց ՙCentenary՚ ափսեն: Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը փայլուն հաղթանակի համար շնորհա-վորեց թիմի մարզիչ Արմեն Ափելյանին և բոլոր խաղացողներին, օրհնեց իր սանե-րին` մաղթելով նորանոր նվաճումներ: Մարդասիրականի ռեգբիի թիմն այս տարի ևս երկու կարևոր մրցաշարի պիտի մասնակցի` մի քանի շաբաթից սկսվող Կալկաթայի առաջնությանը, իսկ սեպտեմ-բերին` Հնդկաստանի առաջնությանը:

No comments: