Հուլիսի 5-8-ը Լոռիում կայացել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովը: ՀՅԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժողովը քննարկել է Գերագույն մարմնի հաշվետվությունը, առկա քաղաքական իրավիճակը, ընդունել է որոշումներ առաջիկա գործունեության հիմնական ուղղությունների վերբերյալ, ընտրել է Գերագույն մարմնի նոր կազմ: ՀՅԴ հայաստանի գերագույն ժողովը հանդես է եկել նաև հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17-րդ Գերագույն Ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը կատարել է իրավիճակի արժևորում և նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները: Գերագույն Ժողովը ընթացավ միասնականության և համախմբվածության մթնոլորտում: Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում: ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, Հայության արդար դատի հաղթանակի համար` մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ¬թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից: Գերագույն Ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու` գործող իշխանությունների հեռացման և վերջիններիս սպսարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը: ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով: ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վճռական է պայքարը շարունակել Հայաստանի հանրապետությունում պետության, կուսակցության և քաղաքական իշխանության նույնացման, մեր երկրում արդարության ու արդարադատության հաստատման, քաղաքացուն ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն խանգարող բոլոր խոչնդոտների չեզոքացման ուղղությամբ: Պետությունը թուլացնող այդ երևույթների և ձախողված տնտեսական քաղաքականության հետևանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչնդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով: Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության և ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին և արդար պետությունն են: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը և հետամուտ լինել ստանձնած առաքելությանը` մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով 8 հուլիսի, 2012թ. Լոռի Monday, July 9, 2012
ՀՅԴ ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում. Գերագույն Ժողովի հայտարարությունը
Հուլիսի 5-8-ը Լոռիում կայացել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովը: ՀՅԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժողովը քննարկել է Գերագույն մարմնի հաշվետվությունը, առկա քաղաքական իրավիճակը, ընդունել է որոշումներ առաջիկա գործունեության հիմնական ուղղությունների վերբերյալ, ընտրել է Գերագույն մարմնի նոր կազմ: ՀՅԴ հայաստանի գերագույն ժողովը հանդես է եկել նաև հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17-րդ Գերագույն Ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը կատարել է իրավիճակի արժևորում և նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները: Գերագույն Ժողովը ընթացավ միասնականության և համախմբվածության մթնոլորտում: Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում: ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, Հայության արդար դատի հաղթանակի համար` մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ¬թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից: Գերագույն Ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու` գործող իշխանությունների հեռացման և վերջիններիս սպսարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը: ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով: ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վճռական է պայքարը շարունակել Հայաստանի հանրապետությունում պետության, կուսակցության և քաղաքական իշխանության նույնացման, մեր երկրում արդարության ու արդարադատության հաստատման, քաղաքացուն ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն խանգարող բոլոր խոչնդոտների չեզոքացման ուղղությամբ: Պետությունը թուլացնող այդ երևույթների և ձախողված տնտեսական քաղաքականության հետևանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչնդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով: Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության և ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին և արդար պետությունն են: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը և հետամուտ լինել ստանձնած առաքելությանը` մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով 8 հուլիսի, 2012թ. Լոռի
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment