Wednesday, July 18, 2012

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք շահագործումը հետաձգվում է

Tert.am. 18-7-2012- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք շահագործումը հետաձգվում է. այդ մասին եռակողմ նախագծի համակարգող խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Salam News-ը, նա նշել է, որ երկաթգիծը լիովին կշահագործման կհանձնվի միայն 2014 թ-ին: Նախարարը հայտարարել է, որ նախագիծն իրականացվում է հաջողությամբ: «Նախագիծն արդեն հասել է նպատակներին: Մինչև այս տարվա ավարտը կկառուցվի երկաթգծի թուրք-վրացական հատվածը: Սակայն լիարժեք ապրանքաշրջանառությունը կսկսվի 2014 թ-ին»,- ասել է Մամեդովը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը նախատեսվում էր շահագործման հանձնել 2013 թ-ին:

No comments: