Արեւմտյան Հայաստանում: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բակալավրիատի եւ մագիստրատուրայի շուրջ 106 շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու մոտ: Այս նախաձեռնությունն իրականացվում է 2-րդ անգամ: Ըստ ավանդույթի` ամեն տարի շրջանավարտները ավարտական դիպլոմները ստանում են Արեւմտյան Հայաստանի մայրաքաղաքներից մեկում: Անցած տարի Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում եւս Պատմության ֆակուլտետի շրջանավարտներն իրենց դիպլոմները ստացել են Արեւմտյան Հայաստանում` Անիի Մայր տաճարի մոտ: Տարիներ շարունակ Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսանողական տոմսերը, ստուգման գրքույկներն ու դիպլոմները ստանում են պատմական նշանակություն ունեցող տարբեր վայրերում: Շուրջ 130 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում ոչ միայն Պատմության ֆակուլտետի շրջանավարտներն էին, այլեւ դասախոսներ տարբեր ֆակուլտետներից, հուլիսի 2-5-ը այցելել է պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր` Ախալքալաք, Ախալցխա, Արդահան, Կարս, Բայազետ, Իգդիր, Վան, Ախթամար կղզի: Ի դեպ, դիպլոմ ստացող շրջանավարտներից 8-ը Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մկտվել են:
Tuesday, July 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment