Thursday, July 12, 2012

Քաղաքագետ. Կմնա միայն «համոզել» Ադրբեջանին

Panorama.am. 12-7-2012- «Բանակցային գործընթացում կան հանգույցային խնդիրներ, որոնք առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության չեն կարող իրենց լուծումը ստանալ, և այս հարցը բազմիցս է բարձրացվել»,- այսօր ասուլիսի ժամանակ` անդրադառնալով Ստեփանակերտում ԵԱՀԿ համանախագահների հայտարարությանը` բանակցություններին արցախյան կողմին միանալու հնարավորության մասին, ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը: Միաժամանակ, ըստ բանախոսի, այդ հարցի վերաբերյալ միջազգային հանրության մոտ դիրորոշման որևէ փոփոխություն չկա: «Նրանք ղարաբաղյան կողմի մասնակցության գաղափարը երբեք չեն հերքել կամ չեն մերժել: Այլ հարց է, որ հիմա նաև փորձագիտական շրջանակներում է այն բարձրացվում: Կարծում եմ` երբ ,վերջիվերջո, նաև համանախագահող երկրներն այնպիսի առաջարկ ներկայացնեն, Հայաստանի կողմից դրական արձագանք կլինի և մնում է միան «համոզել» Ադրբեջանին», - ասաց քաղաքագետը`նկատելով, որ երկար ժամանակ կպահանջվի` Ադրբեջանի դիրքորոշումը փոխելու համար: Ըտս Ն.Գալստյանի` նախագահական ընտրությունները կազդեն ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումների վրա միայն այնքանով, որ պարզ կդառնա, թե ով է նոր նախագահը և թե ինչ քաղաքականություն նա կտանի: Քաղաքագետի համոզմամբ` կարևորն ավելի շատ այն է, որ Արցախի սահմանամերձ շրջանները բնակեցված լինեն:

No comments: