(Արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջանների գործարար կանանց ասոցիացիա) գործարար կանանց հետ Դիարբեքիրում ստորագրեցին պայմանագրեր համատեղ գործունեության վերաբերյալ: Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, հուլիսի 10-ից 13-ը Հայաստանի «Կանանց ֆորում» ՀԿ-ի եւ Թուրքիայի DOGÜNKAD-ի միջեւ Դիարբեքիրի Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի են ունեցել բիզնես քննարկումներ, որի ավարտին ստորագրվեցին պայմանագրեր համատեղ բիզնես գործունեության վերաբերյալ: Հայաստանի «Կանանց ֆորում»-ի եւ Թուրքիայի DOGÜNKAD-ի միջեւ նախորդ տարի հոկտեմբերից սկսված շփումների ընթացքում փոխադարձ ուսումնասիրվել են երկու երկրների բիզնես համայնքները, հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունները: «Գործարար կանայք՝ Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից, իրականացվում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն Հայաստան-hԹուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում:
Saturday, July 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment