Saturday, July 14, 2012

Սխալ էր իմ կողմից վստահել մեծ ունեցվածքի տեր մարդուն. Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-ի հետ իր համագործակցության մասին

HayNews.am. 13-7-2012- Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել Ավան վարչական շրջանի թիվ 1 և 35 ընտրատարածքներում: Վերջինը ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու պարագայում: Այս մասին HayNews.am-ին հայտնեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետը շեշտեց, թե 20- ամյա հրապարակային քաղաքական կենսագրություն ունեցող անձն իրավունք չուներ հանձնելու սեփական ճակատագիրը մեծահարուստ- գործարարի ձեռքին: «Սխալ էր իմ կողմից վստահել մեծ ունեցվածքի տեր մարդուն սեփական քաղաքական ճակատագիրը: Ինչպես ասում էր Բալզակը` «Յուրաքանչյուր մեծ ունեցվածքի հիմքում ընկած է հանցագործություն»: Անկուսակցական գործիչը պետք է ինքնուրույն հանդես գա, ինչը ես փորձելու եմ անել` այս ընտրատարածքներից որևէ մեկում առաջադրվելով: Քաղաքագետների միության անկուսակցական անդամներն ի սկզբանե դեմ էին ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ որոշմանը», - շեշտեց ՀՔՄ նախագահը: Հարցին, թե մեծահարուստ բիզնեսմեն ասելով նկատի ունեք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՞ն, քաղաքագետն արձագանքեց. «Ես նկատի ունեմ առհասարակ»: HayNews.am-ի հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանը գնահատել է նաև միասնական շտաբի գործունեությունը, անդրադարձել ԲՀԿ-ի ընդդիմություն լինել չլինելու և առաջիկա նախագահական ընտրություններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու և չսատարելու հարցերին: Այս մասին Հմայակ Հովհաննիսյանի հետ զրույցի արդյունքները կներկայացնենք ավելի ուշ:

No comments: