Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հերքել է ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Թուրքիան Իրանից ներկրվող էներգառեսուրսների դիմաց վճարում է ոսկով: Յըլդըզը հավելել է, որ ողջ վճարումներն իրականացվում են այն տեսքով, որը նշված է երկու երկրների միջև կնքված համապատասխան համաձայնագրում: Յըլդըզը մասնավորեցրել է, որ թուրքական BOTAŞ ընկերությունն Իրանին վճարումներն իրականացնում է դոլարով, իսկ Tüpraş ընկերությունը՝ լիրայով: Ներկայումս Թուրքիան տարեկան Իրանից ներկրում է 8 միլիոն տոննա նավթ և 8-10 միլիարդ խորանարդ մետր գազ: Tuesday, July 10, 2012
Թաներ Յըլդըզը հերքել է իրանական էներգակիրների դիմաց ոսկով վճարելու մասին տեղեկատվությունը
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հերքել է ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Թուրքիան Իրանից ներկրվող էներգառեսուրսների դիմաց վճարում է ոսկով: Յըլդըզը հավելել է, որ ողջ վճարումներն իրականացվում են այն տեսքով, որը նշված է երկու երկրների միջև կնքված համապատասխան համաձայնագրում: Յըլդըզը մասնավորեցրել է, որ թուրքական BOTAŞ ընկերությունն Իրանին վճարումներն իրականացնում է դոլարով, իսկ Tüpraş ընկերությունը՝ լիրայով: Ներկայումս Թուրքիան տարեկան Իրանից ներկրում է 8 միլիոն տոննա նավթ և 8-10 միլիարդ խորանարդ մետր գազ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment