Tuesday, July 10, 2012

Ստամբուլի հայկական հիվանդանոցն այսօր Թուրքիայի առաջատարների թվում է

HayNews.am. 10-7-2012- Թուրքական մամուլն անդրադարձել է Ստամբուլի կենտրոնում գործող
հայկական հիվանդանոցին, որը մեծ հեղինակություն է վայելում ամբողջ Թուրքիայի տարածքում և համարվում է բարձրաստիճան պաշտոնյաների բուժման վայրը: Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցը բացվել է 1932 թվականին` պոլսահայերի առողջապահական խնդիրները լուծելու համար: Հիվանդանոցի հիմնելու հրամանը տվել է անձամբ սուլթան Մահմուդ Երկրորդը: Ներկայումս էլ հիվանդանոցն առաջատար դիրքեր է գրավում Թուրքիայում: Եթե սկզբում այն նախատեսված էր հայերին սպասարկելու համար, ապա այսօր հիվանդանոց են դիմում Թուրքիայում ապրող բոլոր ազգությունների ներկայացուցիչներ, հայտնի գործարարներ, պաշտոնյաներ, մտավորականներ: Ի դեպ, հիվանդանոցն իր մեծ հեղինակությունն ամրապնդել է դեռ օսմանյան շրջանում: Սուրբ Փրկիչի գլխավոր բժիշկներից մեկը եղել է Նապոլեոն Երրորդի անձնական բժիշկը, այստեղ է հիմնվել կայսրությունում առաջին ժամանակակից վիրահատական կենտրոնը, այստեղ է եղել Թուրքիայում առաջին ռենտգեն սարքը, բժիշկներից Փեստամալջյանը եղել է Թուրքիայի Կարմիր մահիկի հիմնադիրներից մեկը: Այս տարի հայկական հիվանդանոցը պատրաստվում է տոնել իր հիմնադրման 180 ամյակը:

No comments: