Saturday, July 14, 2012

Իրանի գլխավոր շտաբի ղեկավարը Օբամային խորհուրդ է տվել պաշտոնանակ անել Քլինթոնին

News.am. 14-7-2012- Իրանական բանակի գլխավոր շտաբի պետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խորհուրդ տալով պաշտոնանկ անել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որի քաղաքականությունը չափազանց թշնամական է, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Նա նաեւ խորհուրդ է տվել ԱՄՆ-ին վերանայել արտաքին քաղաքականությունը, հատկապես Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի նկատմամբ: Մեկնաբանելով իրավիճակը Սիրիայում` նա նշել է, որ «սիրիական ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր անկախությունը եւ դիմադրություն ցույց տալ սիոնիստական զավթիչներին»: Շտաբի պետը պնդել է, որ Հորդանանի եւ Թուրքիայի իշխանությունները փակեն ահաբեկչիների համար իրենց սահմանը: Ֆիրուիզաբադին մահմեդական մյուս երկրներին խորհուրդ է տվել հանդես չգալ հօգուտ զինված ահաբեկչական խմբավորումների եւ աջակցել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղ ծրագրին:

No comments: