Panorama.am. 10-7-2012- Ներկա պայմաններում Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը հյուսիսատլանտյան դաշինքին անհնար է: Օրերս կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել վաշինգոնյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: «ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ սահմանափակ է և յուրահատուկ: Մի քանի տարի առաջ որպես դաշինքի ծավալման հեռանկարային ուղղություն դիտարկվում էր Վրաստանը, սակայն ներկայումս դեպքերի զարգացման այդ հնարավորությունը բավական մշուշոտ է թվում: Վրաստանի առումով հին և նոր Եվրոպաների դիրքորոշումը շատ հստակ է. անհրաժեշտ է նախ լուծել էթնոտարածքային հիմնախնդիրները, և միայն դրանից հետո մտածել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Հարավային Կովկասը և այս տարածաշրջանին սահմանակից երկրները հետաքրքրում են հյուսիսատլանտյան դաշինքին առաջին հերթին Աֆղանստանի և այս երկիրից 2014 թ զորամիավորումների դուրս բերման տեսանկյունից: Եթե դա Ադրբեջանն է, ապա առաջին պլան է մղվում բեռնափոխադրումների հարցը, այն պարզ պատճառով, որ Աֆղանստան ներկրվող բեռների մեկ երրորդը անցնում էր Ադրբեջանի տարածքով: Եթե դա Վրաստան է, ապա նախևառաջ դիտարկվում է այդ երկրի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվելիք ռազմական օպերացիային, այն պատճառով որ Վրաստանը ռազմական ներկայությունը Աֆղանստանում ավելի քան ծանրակշիռ է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՆԱՏՕ-ն դիտարկում է նաև այս գործոնը: Իրանական խնդիրը, մերձավորարևելյան զարգացումները ստիպում են դաշինքին չհեռացնել ձեռքը զարկերակից: Իսկ տարածաշրջանը ճանաչելու համար անհրաժեշտ է համագործակցել բոլոր երկների հետ՝ գոնե սահմանափակ բնագավառներում»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը: «Ներկա պայմաններում Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Դա հնարավոր է միայն 1991թ մասշտաբի աշխարհաքաղաքական վայրիվերման դեպքում»,- հավելել է բանախոսը: Wednesday, July 11, 2012
Սերգեյ Մարկեդոնով. Ներկա պայմաններում Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է
Panorama.am. 10-7-2012- Ներկա պայմաններում Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը հյուսիսատլանտյան դաշինքին անհնար է: Օրերս կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել վաշինգոնյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: «ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ սահմանափակ է և յուրահատուկ: Մի քանի տարի առաջ որպես դաշինքի ծավալման հեռանկարային ուղղություն դիտարկվում էր Վրաստանը, սակայն ներկայումս դեպքերի զարգացման այդ հնարավորությունը բավական մշուշոտ է թվում: Վրաստանի առումով հին և նոր Եվրոպաների դիրքորոշումը շատ հստակ է. անհրաժեշտ է նախ լուծել էթնոտարածքային հիմնախնդիրները, և միայն դրանից հետո մտածել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Հարավային Կովկասը և այս տարածաշրջանին սահմանակից երկրները հետաքրքրում են հյուսիսատլանտյան դաշինքին առաջին հերթին Աֆղանստանի և այս երկիրից 2014 թ զորամիավորումների դուրս բերման տեսանկյունից: Եթե դա Ադրբեջանն է, ապա առաջին պլան է մղվում բեռնափոխադրումների հարցը, այն պարզ պատճառով, որ Աֆղանստան ներկրվող բեռների մեկ երրորդը անցնում էր Ադրբեջանի տարածքով: Եթե դա Վրաստան է, ապա նախևառաջ դիտարկվում է այդ երկրի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվելիք ռազմական օպերացիային, այն պատճառով որ Վրաստանը ռազմական ներկայությունը Աֆղանստանում ավելի քան ծանրակշիռ է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՆԱՏՕ-ն դիտարկում է նաև այս գործոնը: Իրանական խնդիրը, մերձավորարևելյան զարգացումները ստիպում են դաշինքին չհեռացնել ձեռքը զարկերակից: Իսկ տարածաշրջանը ճանաչելու համար անհրաժեշտ է համագործակցել բոլոր երկների հետ՝ գոնե սահմանափակ բնագավառներում»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը: «Ներկա պայմաններում Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Դա հնարավոր է միայն 1991թ մասշտաբի աշխարհաքաղաքական վայրիվերման դեպքում»,- հավելել է բանախոսը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment