Wednesday, July 11, 2012

«Ժողովուրդ». Հայ-թուրքական արձանագրություններն ընդգրկված են նաև ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ մեծ օրակարգում

Պարզվում է` հայ-թուրքական արձանագրություններն ընդգրկված են նաև ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ
մեծ օրակարգում: Համենայնդեպս, ԱԺ պաշտոնական կայքի` «Օրակարգում ընդգրկված նախագծեր» բաժնում տեղադրված են նաև 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Սա ուշագրավ է այն առումով, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Թուրքիայի քայլերի պատճառով կասեցրեց այդ արձանագրությունների վավերացման գործընթացը, բայց չհանեց ԱԺ օրակարգից: Ու թեև այս ընթացքում Թուրքիայի կողմից որևէ քայլ չի արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ այն կրկին պահում է օրակարգում:

No comments: