News.am. 9-7-2012- «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 8-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս: «Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին եւ այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել: Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետեւանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեեւ ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ լրատվամիջոցները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին»,- նշել է են հայտարարության հեղինակները: Նրանք նաեւ նշել են, որ այն պահին երբ պատրաստվում էին հայտարարությունը ուղարկել լրատվամիջոցներին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Արման Վեզիրյանին, ներողություն խնդրել եւ հայտնել, որ զղջում է իր կատարածի համար: Monday, July 9, 2012
Ռուբեն Հայրապետյանը զանգել է իրավապաշտպանին եւ ներողություն խնդրել
News.am. 9-7-2012- «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 8-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս: «Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին եւ այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել: Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետեւանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեեւ ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ լրատվամիջոցները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին»,- նշել է են հայտարարության հեղինակները: Նրանք նաեւ նշել են, որ այն պահին երբ պատրաստվում էին հայտարարությունը ուղարկել լրատվամիջոցներին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Արման Վեզիրյանին, ներողություն խնդրել եւ հայտնել, որ զղջում է իր կատարածի համար:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment