Monday, July 16, 2012

Իրանը պատրաստվում է Թեհրանում կազմակերպել Բաշար Ալ-Ասադի և ընդդիմության բանակցությունները

1in.am. 16-7-2012- Իրանը Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանն առաջարկել է բանակցություններ սկսել Իրանի տարածքում՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել նախագահ Բաշար Ալ-Ասադի և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ բանակցությունները նախապատրաստելու համար Ալի Աքբար Սալեհին Իրան է հրավիրել սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին։ Սալեհին նաև ասել է, որ Իրանն աջակցում է Քոֆի Անանի կարգավորման ծրագիրը՝ նշելով, որ Անանը կողմնակալ չէ այս խնդրում, ինչն, ըստ նախարարի, «անարդարացիորեն հարուցում է որոշ երկրների դժգոհությունը»։

No comments: