Wednesday, July 11, 2012

Իրանը բանակցությունների շարունակման համար նախապայման է ներկայացրել

1in.am. 11-7-2012- Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտնել է խորհրդարանի կողմից առաջ քաշված նախապայմանները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ բանակցություններ վարելու համար: Բորուջերդին հայտարարել է, թե այդ բանակցությունների շարունակման համար անհրաժեշտ է, որ վերացվեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Բորուջերդին հավելել է, որ դա Իրանի խորհրդարանի հիմնական պայմանն է «միջուկային» բանակցությունների շարունակման համար: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ստամբուլում տեղի են ունենալու փորձագետների մակարդակով հերթական քննարկումները: Այստեղ կհանդիպեն ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը և Իրանի ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին: Այդ հանդիպումը երաշխիք կդառնա Քեթրին Էշթոնի ու Սայիդ Ջալիլիի հետագա բանակցությունների համար:

No comments: