Monday, July 16, 2012

ՀՅԴ-ն աջակցում է Վիտալի Բալասանյանին

«Լրագիր» 16-7-2012- Հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՅԴ Արցախում գործող յոթ կոմիտեներից չորսը որոշում էին կայացրել նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին: Իսկ երեքը ընդունել էին չեզոք դիրք: Սակայն ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն Հրանտ Մարգարյանի ճնշումների տակ ընդունել է տեղական մարմինների կամքին հակառակ որոշում: Արցախի ՀՅԴ ԿԿ որոշումից հետո Ստեփանակերտի քաղաքային և Մարտակերտի շրջանային կոմիտեները որոշում են կայացրել պաշտպանել Վիտալի Բալասանյանին և անվստահություն են հայտնել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին: Մյուս կոմիտեներում քննարկումները շարունակվում են:

No comments: