Monday, July 16, 2012

Իրաքը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է նավթի մաքսանենգության մեջ

News.am. 16-47-2012- Իրաքի կառավարության խոսնակ Ալի Դեբբաղը հայտարարել է, թե Հյուսիսային
Իրաքից Թուրքիա նավթի արտահանումն առանց Բաղդադի թույլտվության պետք է անմիջապես դադարեցվի։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության խոսնակը պնդել է, որ Հյուսիսային Իրաքից Թուրքիա նավթի արտահանումն անօրինական է՝ շեշտելով, թե դրանով Թուրքիան միջնորդություն է իրականացնում նավթի մաքսանենգության մեջ։ «Այդ ամենը բացասական կազդի Անկարա-Բաղդադ հարաբերությունների, հատկապես տնտեսական հարաբերությունների վրա»,-նշել էԱլի Դեբբաղը։ Հյուսիսային Իրաքի (Քուրդիստանի ինքնավար հատված) բնական պաշարների նախարար Սիրվան Էբուբեքիրը նախորդ շաբաթ հայտարարել է, թե Թուրքիայի տարածքով նավթ է արտահանվել, ինչից հետո Իրաքի իշխանությունները Անկարայի դեմ խիստ հայտարարություններով հանդես եկան։

No comments: