Monday, July 16, 2012

«Eurasiareview». Ռուսաստանին Գաբալայի ՌԼԿ-ն այլևս անհրաժեշտ չէ

Panorama.am. 16-7-2012- Այս տարի դեկտեմբերի 24-ին կլրանա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության վերաբերյալ պայմանագիրը, որը կառուցվել է ԽՍՀՄ-ի կողմից՝ վերահսկելու համար 6000կմ հեռավորությունից հրթիռային արձակումները: Այս մասին տեղեկացնում է «Eurasiareview» պարբերականը: Գաբալայի ՌԼԿ-ն, այնուամենայնիվ, շատ հին է և այլևս Ռուսաստանի համար ռազմական նշանակություն չունի, հատկապես այն բանից հետո, երբ 2009թ Կրասնոդարում՝ Արմավիրի մարզին մոտ «Վորոնեժ» տիպի ռադիոլոկացիոն կայան տեղադրեց: Ի զարմանս Ռուսաստանի, Ադրբեջանի իշխանությունները հիմա պահանջում են, որ Ռուսաստանը Գաբալայի ՌԼԿ վարձակալության համար տարեկան յոթ միլիոն դոլարի փոխարեն վճարի 300 միլիոն դոլար: Ռուսաստանի համար Գաբալայի ՌԼԿ-ն մի գործիք է, որով նա բանակցություններ է վարում մի շարք դերակատարների հետ, օրինակ ԱՄՆ-ի և Իրանի: Գաբալայի շուրջ բանակցությունները կարևոր են, քանի որ այն կարող է ստվեր գցել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում: Երկու պետությունների միջև հարաբերություններն արդեն վատթարացել են, Ադրբեջանը բացահայտ կերպով արտահայտել է իր դժգոհությունը Ռուսաստանի գործողությունների հետ կապված: Նա ավելի շատ բարկացած է Ռուսաստանի վրա, նշելով այն հանգամանքը, որ նա իբրև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բացասական ազդեցություն է թողում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վրա: Այնուամենայնիվ, Մոսկվան և Բաքուն կշարունակեն այս երկար քննարկումները այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը Ադրբեջանին չտա երաշխավորագիր, որ նա Մինսկի խմբի միջոցով լուրջ կերպով կփորձի կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը:

No comments: