Tert.am. 10-7-2012- ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով «Հարսնաքարի» ցավալի միջադեպին և դրա շուրջ ծավալված իրադարձություններին՝ գրել է. «Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով: Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»: Որպես իր գրառման մեկնաբանություն այնուհետև նա գրել է. «Անկարգ եղել են և կան, ստեղծված իրավիճակից էլ առիթավորվում են՝ առանց խորը մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով չափալախ ուտել բերնին: Միշտ փառք ու պատիվ մեր ոստիկաններին, իրենք մեր անվտանգության միակ երաշխիքն են... Պատկերացնո՞ւմ եք, ոստիկանները չհսկեն ստեղծված իրավիճակը. կքանդեն, կփչացնեն ու նման բաներ: Իսկ ի՞նչ պետք է անեն մեր ոստիկանները: Կանգնեն, նայե՞ն: Ոչ: Պետք է սաստեն և պաժեն այդ չգիտեմ ինչերի անթույլատրելի գործողությունները: Հարցը արդեն ունի տրամաբանական մոտեցում, մեխավորները կանգնած են օրենքի առաջ... Պլակատներով աղաղակողների որևէ գործողություն օրինական չէ, հետևաբար ևս պատժելի է օրենքով: Հայրը սեփական որդու համար պատասխանատվություն չի կրում, ուր մնաց թե ղեկավարը՝ աշխատողի համար, այն դեպքում, երբ խղճից և մարդասիրությունից դրդված՝ հրաժարվեց մանդատից: (Մանդատը այս դեպքում ոչինչ է, հարցը վերաբերմունքն է) մի խոսքով...»: Այս գրառումը, որն արվել է կիրակի օրը, երեկ երեկոյան և այսօր առավոտյան թեժ քննարկման առիթ է դարձել Facebook-ում: Մեջբերելով այս գրառումը՝ օգտատեր Արեգ Գևորգյանը գրել է«Կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց այս տրամաբանությամբ են շարժվել Վահե Ավետյանին սպանողները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր խնդիրը ոչ թե նեմեց Ռուբոն է, այլ Հայաստանում պետական բարձր մակարդակով հովանավորվող ամենաթողությունը: Սա նշանակում է, որ քանի դեռ մենք չենք հասել Հայաստանում օրինականության հաստատմանը, չենք կարող պաշտպանված լինել արմանհարությունյանների պես պոտենցիալ կամ արդեն կայացած հարյուրավոր մարդասպաններից, որ քաղաքացիներին ահաբեկելով, անպատիժ շրջում են մեր քաղաքի փողոցներով»: Ի դեպ, Արման Հարությունյանի այս գրառմանը «լայք» է արել քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ինչը արժանացել է շատերի բացասական վերաբերմունքին: Որպես արդարացում՝ Մենուա Հարությունյանը գրել է հետևյալը. «Ես ինքս մասնակցել եմ մոմավառության և չեմ հանդուրժում նման դեպքեր, իսկ Արմանի խոսքի մեջ ինձ դուր է եկել այն մասը, որ իսկապես կան մարդիկ, որ նույնիսկ նման դեպքերում փորձում են անձնական դիվիդենտներ շահել: Արմանը բարեկիրթ և հայրենասեր տղա է, կարծում եմ, այն ինչ գրել է, իրականում զգացական մակարդակում է և ոչ ավելին: Tuesday, July 10, 2012
Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց. Շուշան Պետրոսյանի ամուսնու գրառումը՝ «Հարսնաքարի» դեպքերի կապակցությամբ
Tert.am. 10-7-2012- ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով «Հարսնաքարի» ցավալի միջադեպին և դրա շուրջ ծավալված իրադարձություններին՝ գրել է. «Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով: Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»: Որպես իր գրառման մեկնաբանություն այնուհետև նա գրել է. «Անկարգ եղել են և կան, ստեղծված իրավիճակից էլ առիթավորվում են՝ առանց խորը մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով չափալախ ուտել բերնին: Միշտ փառք ու պատիվ մեր ոստիկաններին, իրենք մեր անվտանգության միակ երաշխիքն են... Պատկերացնո՞ւմ եք, ոստիկանները չհսկեն ստեղծված իրավիճակը. կքանդեն, կփչացնեն ու նման բաներ: Իսկ ի՞նչ պետք է անեն մեր ոստիկանները: Կանգնեն, նայե՞ն: Ոչ: Պետք է սաստեն և պաժեն այդ չգիտեմ ինչերի անթույլատրելի գործողությունները: Հարցը արդեն ունի տրամաբանական մոտեցում, մեխավորները կանգնած են օրենքի առաջ... Պլակատներով աղաղակողների որևէ գործողություն օրինական չէ, հետևաբար ևս պատժելի է օրենքով: Հայրը սեփական որդու համար պատասխանատվություն չի կրում, ուր մնաց թե ղեկավարը՝ աշխատողի համար, այն դեպքում, երբ խղճից և մարդասիրությունից դրդված՝ հրաժարվեց մանդատից: (Մանդատը այս դեպքում ոչինչ է, հարցը վերաբերմունքն է) մի խոսքով...»: Այս գրառումը, որն արվել է կիրակի օրը, երեկ երեկոյան և այսօր առավոտյան թեժ քննարկման առիթ է դարձել Facebook-ում: Մեջբերելով այս գրառումը՝ օգտատեր Արեգ Գևորգյանը գրել է«Կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց այս տրամաբանությամբ են շարժվել Վահե Ավետյանին սպանողները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր խնդիրը ոչ թե նեմեց Ռուբոն է, այլ Հայաստանում պետական բարձր մակարդակով հովանավորվող ամենաթողությունը: Սա նշանակում է, որ քանի դեռ մենք չենք հասել Հայաստանում օրինականության հաստատմանը, չենք կարող պաշտպանված լինել արմանհարությունյանների պես պոտենցիալ կամ արդեն կայացած հարյուրավոր մարդասպաններից, որ քաղաքացիներին ահաբեկելով, անպատիժ շրջում են մեր քաղաքի փողոցներով»: Ի դեպ, Արման Հարությունյանի այս գրառմանը «լայք» է արել քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ինչը արժանացել է շատերի բացասական վերաբերմունքին: Որպես արդարացում՝ Մենուա Հարությունյանը գրել է հետևյալը. «Ես ինքս մասնակցել եմ մոմավառության և չեմ հանդուրժում նման դեպքեր, իսկ Արմանի խոսքի մեջ ինձ դուր է եկել այն մասը, որ իսկապես կան մարդիկ, որ նույնիսկ նման դեպքերում փորձում են անձնական դիվիդենտներ շահել: Արմանը բարեկիրթ և հայրենասեր տղա է, կարծում եմ, այն ինչ գրել է, իրականում զգացական մակարդակում է և ոչ ավելին:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment