1in.am. 10-7-2012- Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանի հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանը փորձել է պարզել նրա գնահատականը Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերաբերմունքին։ Ըստ Reuters լրատվական գործակալության` օնլայն քվեարկություններով պարզվել է, որ շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի: Մինչդեռ, ինչպես անցյալ շաբաթ հաղորդել էր Reuters-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է հազարավոր գերմանացիների առաջարկը։ Թեսա Հոֆմանը վկայակոչել է 7 տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած միաձայն որոշումը. 2005 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Բունդեսթագը, առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու, կոչ էր անում Թուրքիային ընդունել հայերի դեմ իրագործած ջարդերը, ափսոսանք հայտնելով, որ Գերմանիան ջանք անգամ չէր գործադրել կանգնեցնելու այդ ոճրագործությունը` կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին տեղեկություններ ունենալու պարագայում։ Գերմանուհի իրավապաշտպանը դժգոհել է. - «Բայց այս 7 տարիներին մոռացան սեփական որոշումը։ Եվ հիմա, կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես` արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու կառավարության ղեկավարը՝ Անգելա Մերկելը, չեն ասում` դա հանցագործությո՞ւն է, ցեղասպանությո՞ւն է, և ավելացնում են, թե Հայաստանն ու Թուրքիան իրենք պետք է պարզեն, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ»։ «Ես ցանկանում եմ համեմատել. դա նույնն է, թե ասել` Իսրայելը թող այդ [Հոլոքոսթի] հարցը լուծի նեոֆաշիստների հետ։ Դա հնարավոր չէ։ Եվ, բացի այդ, մենք պետք է Գերմանիայից սպասենք հստակ դիրքորոշում», - ընդգծեց Թեսա Հոֆմանը` շարունակելով. - «Մենք ունենք ամենակարևոր փաստերը, որոնք վկայում են ցեղասպանության մասին։ Եթե մեր ներկայիս քաղաքական գործիչները կարդում են փաստաթղթերը, կիմանային, որ դա ցեղասպանություն է»։ Իրավապաշտպանի խոսքերով` հաջորդ տարի նախատեսված Գերմանիայի խորհրդարանի ընտրություններից հետո անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն սկսել նոր խորհրդարանի ներկայացուցիչների հետ և պատրաստել նոր որոշում։ Թեսա Հոֆմանը համոզված է` հայերը արդյունքի կհասնեն, եթե համագործակցեն այս հարցով մտահոգ կազմակերպությունների հետ։ Tuesday, July 10, 2012
Թեսա Հոֆման. Պետք է Գերմանիայից սպասենք հստակ դիրքորոշում
1in.am. 10-7-2012- Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանի հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանը փորձել է պարզել նրա գնահատականը Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերաբերմունքին։ Ըստ Reuters լրատվական գործակալության` օնլայն քվեարկություններով պարզվել է, որ շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի: Մինչդեռ, ինչպես անցյալ շաբաթ հաղորդել էր Reuters-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է հազարավոր գերմանացիների առաջարկը։ Թեսա Հոֆմանը վկայակոչել է 7 տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած միաձայն որոշումը. 2005 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Բունդեսթագը, առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու, կոչ էր անում Թուրքիային ընդունել հայերի դեմ իրագործած ջարդերը, ափսոսանք հայտնելով, որ Գերմանիան ջանք անգամ չէր գործադրել կանգնեցնելու այդ ոճրագործությունը` կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին տեղեկություններ ունենալու պարագայում։ Գերմանուհի իրավապաշտպանը դժգոհել է. - «Բայց այս 7 տարիներին մոռացան սեփական որոշումը։ Եվ հիմա, կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես` արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու կառավարության ղեկավարը՝ Անգելա Մերկելը, չեն ասում` դա հանցագործությո՞ւն է, ցեղասպանությո՞ւն է, և ավելացնում են, թե Հայաստանն ու Թուրքիան իրենք պետք է պարզեն, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ»։ «Ես ցանկանում եմ համեմատել. դա նույնն է, թե ասել` Իսրայելը թող այդ [Հոլոքոսթի] հարցը լուծի նեոֆաշիստների հետ։ Դա հնարավոր չէ։ Եվ, բացի այդ, մենք պետք է Գերմանիայից սպասենք հստակ դիրքորոշում», - ընդգծեց Թեսա Հոֆմանը` շարունակելով. - «Մենք ունենք ամենակարևոր փաստերը, որոնք վկայում են ցեղասպանության մասին։ Եթե մեր ներկայիս քաղաքական գործիչները կարդում են փաստաթղթերը, կիմանային, որ դա ցեղասպանություն է»։ Իրավապաշտպանի խոսքերով` հաջորդ տարի նախատեսված Գերմանիայի խորհրդարանի ընտրություններից հետո անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն սկսել նոր խորհրդարանի ներկայացուցիչների հետ և պատրաստել նոր որոշում։ Թեսա Հոֆմանը համոզված է` հայերը արդյունքի կհասնեն, եթե համագործակցեն այս հարցով մտահոգ կազմակերպությունների հետ։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment