Tuesday, July 10, 2012

Արաքսի ջրերն օգտագործել Ուրմիան փրկելու համա՞ր

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգել է օգտագործել Արաքս գետի ջրերը՝ Ուրմիա լիճը չորացումից փրկելու համար: «ՉԻ» - Շատ էլ լավ է արել, ափսոս է Ուրմիա լիճը: Արաքս գետն էլ, ինչպես հայտնի է, բազմաթիվ վտակներ ունի, բայց դրանցից միայն մեկի հոսքն է հնարավոր ըստ ցանկության ավելացնել կամ պակասեցնել: Խոսքը Հրազդան գետի մասին է, որով հոսող ջրի ծավալը հեշտությամբ փոխվում է կառավարության որոշմամբ: Ի դեպ, տեսնես ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում համարյա ամեն օր անձրև է գալիս, բայց մեր կառավարությունը, հայտնի չէ, թե ինչ կանխատեսումների վրա հիմնվելով, որոշել է, որ տարին երաշտ է լինելու, և այդ առիթով պետք է Սևանա լճից նախատեսվածից կրկնակի շատ ջուր վերցնել: Ավելին, երաշտը կարծես թե հուլիսի վերջին-օգոստոսին էին կանխատեսել, բայց Սևանի մակարդակն արդեն հիմա լրջորեն իջել է և շարունակում է իջնել: Մի խոսքով, մեր իշխանությունները պատահաբար որոշում են շատ ջուր բաց թողնել Արաքսի վտակով, Իրանի իշխանությունները պատահաբար որոշում են Արաքսի ջրով Ուրմիա լիճը փրկել չորացումից և այլն: Հետաքրքիր զուգադիպություն է: Չորրորդ ինքնիշխանություն

No comments: