Wednesday, July 11, 2012

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել ճակատամերձ հատվածում

1in.am. 11-72012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը հերթական լայնամասշտաբ զորավարժություններն է սկսել ճակատամերձ հատվածում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ զորավարժությունները մեկնարկել են դեռևս հուլիսի 9-ին և շարունակվելու են մինչև շաբաթվա վերջը: Զորավարժությունները ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը: Զորավարժություններում ներգրավված են ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը: Զորավարժությունների ժամանակ փորձարկվելու են ժամանակակից զինատեսակներ ու տեխնիկա:

No comments: