Saturday, July 14, 2012

Ուկրաինայի նախագահը ցանկանում է տեղից շարժել ղարաբաղյան կարգավորումը

News.am. 14-7-2012- ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ուկրաինան ցանկանում է ղարաբաղյան գործընթացն ուղղորդել կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր ԱՊՀ երկրների, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների Ակումբի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակ գործունեության ուղղություններից մեկը կլինի սառեցված հիմնախնդիրների կարգավորումը` ներառյալ ղարաբաղյանը: Մենք ուշադիր զննում ենք իրավիճակը», - ասել է ուկրաինական պետության ղեկավարը: Վիկտոր Յանուկովիչը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պաշտոնական բանակցությունները կսկսվեն 2013 թվականի հունվարից: Հիշեցնենք, որ Ուկրաինան կգլխավորի ԵԱՀԿ-ն 2013 թվականին: Նման որոշում ԵԱՀԿ 56 անդամ պետությունների արտգործնախարարներն ընդունել էին 2010 թվականի նոյեմբերի 23-ի անհրաժեշտ կոնսենսուսում:

No comments: